Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է:
32-րդ ամառային Օլիմպիաական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է: Հյուընկալող պետության ներկայացուցիչներն ունեն 8 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ (ընդհանուր` 13 մեդալ), երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է 7 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով (ընդհանուր` 14 մեդալ) և եռյակը եզրափակում է Չինաստանի ընտրանին` 6 ոսկի, 5 արծաթ, 7 բրոնզ (ընդհանուր` 18 մեդալ):
Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:
Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածու՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: