Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Երբ անձերը հեղափոխություն են անում, դա պետք է շարունակվի բոլոր օղակներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի նախկին խորհրդական, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
«Վրաստանում, օրինակ, երբ Սահակաշվիլին հեղափոխություն արեց, հետագայում ձեռնամուխ եղավ արմատական ու տպավորիչ փոփոխությունների և բազմաթիվ բաներ փոխեց իր երկրում, շատ բաներ էլ, այո, չհասցրեց անել: Պետք է խնդիր դնել` այս բանը փոխվո՞ւմ է, թե՞ ոչ: Հարց եմ տալիս` եթե Քոչարյանի ու Սարգսյանի հանրային կառույցը պետք է չփոխվի, այդ դեպքում ինչո՞ւ է Քոչարյանը բանտում, իսկ Սերժ Սարգսյանը` զրկված իշխանությունից: Եթե դատավորներով զբաղվում են, հանրային հեռարձակողով ինչո՞ւ չեն զբաղվում»,- ասաց նա:
Լրագրողների մեկի հարցին` այսինքն` Հանրայինը շարունակում է գործի՞ք մնալ իշխանությունների ձեռքին, Պասկևիչյանն արձագանքեց. «Երբ սահմանումներն ու ձևակերպումները ճշգրիտ տրված չեն, իշխանությունների մոտ կա ամեն ինչին տիրելու, հսկելու գայթակղությունը: Իմ ասածը հետևյալն է` դնել ու սահմանում տալ` ի՞նչ է Հանրային հեռուստաընկերությունը, ի՞նչ է հանրային հեռարձակողը: Այն թղթի վրա անկախ կառույց է, մոտավորապես Հայ առաքելական եկեղեցու պես: Բայց ինչո՞ւ են թուղթն ու իրականությունն այդքան տարբերվում իրարից»: