|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Երեկ Հանրային Հեռուստատեսությամբ հեռարձակվել է մի նյութ, որում հղում անելով նախագահ Քոչարյանի հայտարարագրին նշվել է, թե իբր նա ունի մեկ բնակարան Ստեփանավան քաղաքում:
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, թե ի՞նչ նոր բնակարանի մասին է խոսքը, քանի որ հայտարարագրում նման բան չկա։
Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Իհարկե դա լկտի և «Հանրային»-ին բնորոշ սուտ է: Նախագահի՝ բոլորին հասու և ԿԸՀ կայքում հրապարակված հայտարարգրում նշված է, որ նա ունի բնակարան ոչ թե Ստեփանավան այլ՝ Ստեփանակերտ քաղաքում: Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, կունենանք ևս մեկ ապացույց, որ Հանրայինը հանրության փողերով կեղծիք է մատուցում հանրությանը, սարասփելի վախ է զգում Ադբեջանից նույնիսկ Ստեփանակերտ անվանումը եթերում ասելու համար և զբաղված է էժան սրիկայությամբ»: