կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 18:35
Քաղաքական

Չեմ ակնկալում ոստիկանապետի հրաժարականը. ո՞վ գա տեղը. կողքի կաբինետի գնդապե՞տը, ի՞նչ տարբերություն. Տիգրան Պասկեւիչյան

Չեմ ակնկալում ոստիկանապետի հրաժարականը. ո՞վ գա տեղը. կողքի կաբինետի գնդապե՞տը, ի՞նչ տարբերություն. Տիգրան Պասկեւիչյան

Երբ պետությունը կարգի բերել չկարողանալդ բացատրում ես վենդետա չանելու բարեսրտությամբ, ոստիկանությունը դառնում ա տրյապկա (կներեք պլագիատի համար), իսկ բուժհիմնարկությունը՝ Տղմուտ գետի ափերից մեկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Շատ տխուր օր»:

Նա, մասնավորապես, գրել է. «Ի տարբերություն շատերի՝ չեմ ակնկալում ոստիկանապետի հրաժարականը։ Հրաժարական տա՝ ո՞վ գա տեղը։ Կողքի կաբինետի գնդապե՞տը։

Ի՞նչ տարբերություն։

Քաղաքական թիմը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի։

Ամբողջովի՛ն… Ոլորտ առ ոլորտ…

Ժամանակն է հասկանալու, որ թավշյան ընդամենը հեղափոխության ձեւն էր, պատասխանատվությունը չի կարող թավշյա լինել։

Եթե «օջախ-ընտանիք» գավառամիտ բաներ բստրելու փոխարեն զբաղվեիք կառավարման նոր ձեւեր նախագծելով եւ մարդկային ռեսուրսներ հայտածելով, այսօր այսքան տխուր չէր լինի»։