| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ-ի կողմից կիրառվող «պատժամիջոց» եզրույթը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիտարկել է Իրանի դեմ իրականացվող տնտեսական պատերազմի համատեքստում, որը, ըստ նրա, օրենքները շրջանցելու, այլ ոչ թե դրանց իրագործումն ապահովելու համար է կիրառվում: Այս մասին նա հայտարարել է Չմիավորւած երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովում:
Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Չմիավորված երկրների շարժման խորհրդաժողովում իր ելույթի որոշ հատվածներ, որում պարզաբանել է, թե ինչպես է ԱՄՆ-ը շահարկում «պատժամիջոցներ» եզրույթը՝ Իրանի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությունն արդարացնելու համար:
Ըստ նրա՝ ահաբեկչություն` նշանակում է խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնության եւ սպառնալիքի կիրառման միջոցով քաղաքական նպատակների իրագործում:
«Հենց այդ պատճառով էլ Իրանին տնտեսական ահաբեկչության ենթարկող ԱՄՆ-ի գործողությունները «պատժամիջոցներ» չենք կարող անվանել, քանի որ դրանք միտված են խախտելու օրենքները»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Զարիֆի համոզմամբ` անհրաժեշտ է դադարեցնել «պատժամիջոցներ» եզրույթի գործածությունը, քանի որ այդ եզրույթն ունի օրինական իմաստ, այն անհրաժեշտ է կիրառել սահմանված օրենքների իրագործումն ապահովելու, այլ ոչ թե դրանք շրջանցելու համար:
Իրանի ԱԳՆ ղեկավարը հստակեցրել է. «Իրանը չի բանակցի ահաբեկիչների հետ»: