|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կրկին անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:
«Ջոն Բոլթոնն ու «Team B»-ն ասում են, թե Իրանի ժողովուրդն ավելի լավին են արժանի: Միեւնույն ժամանակ, նրանք խոստովանում են, որ վարչակազմի փոփոխության` իրենց ցնորքն իրագործելու նպատակով Իրանին տնտեսական ահաբեկչության եւ անգամ պատերազմի թիրախ են դարձրել: Դոնալդ Թրամփը թույլ կտա՞ նրանց` իրականացնել եւս մեկ անվերջանալի պատերազմի երազանքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: