|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ եթե Իրանը փորձի պայքարել, ապա դա կլինի երկրի պաշտոնական ավարտը, և կոչ էր արել չսպառնալ ԱՄՆ-ին:
«Դոնալդ Թրամփը հույս ունի հասնել այն բանին, ինչին չհասան Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիս խանը և այլ ագրեսորներ: Իրանցիները հազարամյակների ընթացքում հաղթահարել են դժվարություններ այն ժամանակ, երբ ագրեսորներն անհեացել են: Տնտեսական ահաբեկչությունն ու ցեղասպանության հարցում հեգնանքը չեն հանգեցնի Իրանի ավարտին: Երբեք չսպառնաք իրանցիներին»,- գրել է Զարիֆը: