Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Իրանի տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է Ճապոնիայի իր գործընկերոջ՝ Տարո Կոնոյի հետ Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը Հնդկաստանից մեկնել է Ճապոնիա Իրանի՝ Միջուկային գործարքով նախատեսված որոշ գործողությունների ժամանակավոր սառեցման որոշումից հետո՝ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումները ներկայացնելու համար:
«Հանդիպման ընթացքում մենք խոսեցինք տարածաշրջանի ներկա իրավիճակի եւ ԱՄՆ-ի գործողությունների մասին: Քննարկեցինք, թե ինչպես է հնարավոր պահպանել Միջուկային գործարքը, եթե միջազգային հանրությունն այն փրկելու մտադրություն ունի»,- հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով. «Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Իրանի տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը գործարքի գլխավոր նպատակներից մեկն է: Համաձայնագրի պահպանման համար չկա որեւէ այլ ելք»:
Նշենք, որ Զարիֆն այսօր կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: