|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ կարծիք է հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ.
«Սահակաշվիլիի ժամանակաշրջանի կառավարությունն ինքն է հանել վիզային ռեժիմը ռուսների համար, և այժմ ընդդիմությունը պահանջում է վերադարձնել այն:
Նույն Սահակաշվիլիի կառավարությունը ռուսական ընկերություններին վաճառեց կարևոր ենթակառուցվածքներ և էներգետիկ օբյեկտներ, իսկ հիմա նրանք պահանջում են խզել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատժամիջոցներ կիրառել», - նշել է նա:
Ըստ Ղարբիաշվիլիի` 2008 թվականի օգոստոսից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին, իսկ այժմ «մեզանից պահանջում են վնասել մեր քաղաքացիներին Ուկրաինայի պատճառով»: