կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-19 17:47
Քաղաքական

Գնահատվել է Համբուրգում հայ համայնքի դերը՝ երկկողմ բարեկամական կապերի զարգացման գործում

Գնահատվել է Համբուրգում հայ համայնքի դերը՝ երկկողմ բարեկամական կապերի զարգացման գործում

Հ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթին (Heiko Hecht)՝ արտոնագրերի հանձնման կապակցությամբ: 

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են՝ շնորհավորելով պատվավոր հյուպատոսի նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Հայկո Հեխթին մաղթել է հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։
Հանդիպմանը կողմերը կարևորել են ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը, անդրադարձել Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում: