կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 18:45
Հասարակություն

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը կարևորում է գիտության դերը տնտեսության զարգացման գործում

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը կարևորում է գիտության դերը տնտեսության զարգացման գործում

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տնտեսության զարգացման համար հիմնական գործոն է համարում գիտությունը: Նա հավաստիացնում է, որ Հայաստանում գիտական մեծ ներուժ կա, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտության հատկացվող պետական ֆինանսավորումը:

«Գիտության զարգացումը բերում է տնտեսական հզորացման: Այլ բան չի կարող լինել. տնտեսությունը բոլոր ժամանակներում՝ առավել ևս 20-րդ դարում, երբ թռիչքաձև զարգացում ունեցավ ամբողջ աշխարհում հիմնված էր գիտական նվաճումների վրա: Միայն տրանսպորտային միջոցների զարգացման շնորհիվ, որը գիտական նվաճումների արդյունք էր, աշխարհն այլ աշխարհ դարձավ»,-փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ գիտական զարգացումները սկսվեցին Անգլիայի գիտատեխնիկական հեղափոխությունից, երբ Անգլիան միանգամից դարձավ աշխարհի ամենազարգացած պետությունը: «Պատահական չէր, որ Անգլիան դարձավ նաև աշխարհի ամենամեծ գաղութատիրական պետությունը: Անգլիային հաջորդեցին Գերմանիան, Ֆրանսիան, հետո՝ ԱՄՆ-ն և այլ երկրներ: Զարգացած փոքր երկրներից են Իսրայելը, Հարավային Կորեան և այլն: Ինչպես արդեն ասացի, Հայաստանը ևս գիտական մեծ ներուժ ունի, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտությանը տրվող ֆինանսավորումը, որը կրճատվել է»,-եզրափակեց Միքայելյանը: