|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է երեկ` հուլիսի 17-ին, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռին:
«Հրանտ Դինքի գործով այսօր դատապարտվածներն այդ սպանության գործով խաղաքարեր են: Որպես Հրանտի ընկերներ` 12 տարի է ասում ենք` դատեք նրանց, ովքեր ասում են` սպանի'ր: «Սպանիր» ասողները 12 տարի է` պաշտպանվում են: Մինչև մենք չասենք` վերջ, Հրանտ Դինքի սպանության գործը չի ավարտվելու»,- իր թվիթերյան էջում գրել է Փայլանը: