|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Պնոմպենի հիվանդանոցներից մեկում 87 տարեկանում մահացել է «կարմիր կխմերների» առաջնորդ Իենգ Սարին, որը բռնակալ Պոլ Պոտի օրոք զբաղեցնում էր Կամբոջայի փոխվարչապետի եւ ԱԳ նախարարի պաշտոնը. տեղեկացնում է BBC-ն:
Նրան Կամբոջիայի ներկայիս իշխանությունները մեղադրում էին մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ. նա 2011-ի նոյեմբերին սկսված քրեական դատավարության մեղադրյալներից էր: Մեղադրայլի աթոռին էին նստել նաեւ կամիր կխմերների հիմնական գաղափարախոս Նուոն Չեան եւ իշխող կուսակցության նախագահության նախկին ղեկավարհ Կխեու Սամխանը: Նախկին պաշտոնյաներին մեղադրում էին 1,7 մլն մարդու` 1975-79 թթ. իրականացված ցեղասպանության մեջ:
Դատը դեռեւս չի ավարտվել: Պոլ Պոտի կառավարության միակ պաշտոնյան, որն արդեն կրում է իր պատիժը, բանտի նախկին ղեկավարն է, որին մեղադրում էին 20 հազար բանտարկյալի սպանության մեջ: