կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 10:47
Հասարակություն

Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ․ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ․ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։ Այս մասին տեղեկացնում են «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

«Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով։ Այս մասին նշված է նաև Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի դեռ 2009 թվականի հետազոտության մեջ․

«Լճային էկոհամակարգի վերակառուցումը ղեկավարող միակ ռադիկալ միջոցառումը լճի մակարդակի արհեստական բարձրացումն է Բալթիկ ծովի մակարդակից մինչև 1903.5 մ բարձրությունը»։

Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front-ի լուսանկարը:

Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front-ի լուսանկարը: