Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական եկեղեցի է ի հայտ եկել, որն անմիջապես դարձել է թուրք սրբապիղծ-գանձագողերի թիրախը։ «Ակօս»-ի հոդվածագիր Սեդաթ Ուլուգանան ահազանգում է, որ եթե որևէ քայլ չձեռնարկվի, հերթական պատմական ժառանգությունը կոչնչանա։
Պատմական Արճեշի մոտակայքում գտնվող Չելեբիբաղը (ներկայիս անունն է) 1841 թ. Վանա լճի ջրի մակարդակի բարձրացումից հետո հայտնվել է ջրի տակ։ Այս տարի Վանա լճի ջրի մակարդակը սկսել է նվազել, որի հետևանքով ջրի տակ անցած բնակավայրը դարձյալ հայտնվել է։
Մինչ օրս բազմիցս խոսվել և ուսումնասիրվել է բերդի ներսում գտնվող կառույցները, մզկիթները, սակայն եկեղեցու մասին չի հիշատակվել։ 1655 թ. օսմանցի հայտի գրող և ճանապարհորդող Էվլիա Չելեբին (հավանաբար բնակավայրը հենց նրա անունով էլ կոչվել է. Չելեբիբաղը – Չելեբիի այգի) նշել է. «Վանա լճի ափին, ցածր ժայռի կատարին, քառանկյուն մի բերդ է։ Ամեն մի քար փղի մեծության. Բերդը երկու դուռ ունի։ Ադիլջևազի (պտմ. Արծկե) դուռն ամենամեծն է», մանրամասն նկարագրում է Չելեբին՝ հավելելով, որ քաղաքի մի մասը քրիստոնեական է։
Արճեշի մոտակայքում կար հայկական հին Թարհան գերդաստանը։ Գերդաստանը դեռևս Արաբական առաջին խալիֆներից Ալի իբն Աբու Թալիբի ժամանակներից (7-րդ դար) սկսած այլ իսլամական պետությունների կողմից ճանաչվել է հոգևոր գերդաստան։ Համարվում է, որ Արճեշի այս եկեղեցին կառուցվել է հեղինակավոր այդ գերդաստանի կողմից։