կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 13:29
Տարածաշրջան

Ծովք լճի մակարդակի նվազման հետևանքով ջրասույզ եղած քաղաք է ի հայտ եկել

Ծովք լճի մակարդակի նվազման հետևանքով ջրասույզ եղած քաղաք է ի հայտ եկել

Թուրքիայի Էլազըղ (հայկական Խարբերդ) նահանգում գտնվող Ծովք լճի (թրք. Հազար լիճ) ջրի մակարդակի նվազման հետևանքով «Խորտակված քաղաք» է ի հայտ եկել: 22 կմ երկարությամբ և 6 կմ լայնությամբ` Թուրքիայի ամենախոր լճերից մեկը համարվող Ծովքում 1890-ականներին երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով ջրի տակն էր անցել մի քանի հազար տարվա պատմություն ունեցող քաղաք` տարբեր քաղաքարկրությունների հետքեր ներառող. հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:

Թուրքիան շարունակում է խորտակված քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկելուն ուղղված քայլերը: Մինչ օրս կատարված ստորջրյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ մասամբ 11-րդ դարին պատկանող հետքեր ունեցող քաղաքի հնագիտական գտածոների թվում կան նաև 4 հազար տարի առաջվա հետքեր:

Թուրքիան ցանկանում է, քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելով, այն դարձնել զբոսաշրջային ուղղություն և արդեն լճում ծրագրված է իրականացնել նավագնացություն: Քաղաքի նկամամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկները:

Հավելենք նաև, որ Սիվրիջե քաղաքի նախկին քաղաքապետ Էբուբաքար Ըրմաքը ժամանակին հայտարարել էր, որ, խորասուզվելով լճի հատակը, այնտեղ տեսել է եկեղեցիներ, բերդի պատեր, տարաներ, խեցեղեն և այլն: