Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագրին:
Նախագիծը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Համաձայնագրի կնքումը նպատակ ունի նպաստել Հայաստանում կոռուպցիայի նվազեցմանը և կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայությունների ոլորտում ինտեգրացման գործընթացի բարձրացմանը: Նախարարը նշեց, որ այս փորձնական նախաձեռնությունը մշակված է մի շարք դպրոցների ենթակառուցվածքների բարելավման ընթացքում մշտադիտարկման իրականացման համար, որի նպատակն է նպաստել դպրոցական շինությունների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և կոռուպցիայի նվազեցմանը:
«Որոշել ենք այս փորձնական ծրագիրն անցկացնել Հայստանում և հասարակությանը ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում: 46 հանրակրթական դպրոցներում կառավարությունը նախատեսում է իրականացնել` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագիրը: Այս փորձնական ծրագրին մասնակից են դառնալու և՛ դպրոցականները, և՛ աշակերտների ծնողները ու ուսուցիչները: Դպրոցներում անցկացնելու ենք համապատասխան դասընթացներ` ստեղծելով շահագրգիռ խմբեր: Այս ծրագիրը բոլոր երկրներում հաջողություն է գրանցել, և եթե մեզ մոտ էլ կարողացանք աճ գրանցել այս ոլորտում, ապա այս ծրագիրը հետագայում կընդլայնենք»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը: