Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակական-քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանը, որը Հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանի` «բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասով ոստիկանություն է դիմել, այսօր լրագրողներին հիշեցրեց, որ ժամանակին Երևանի քաղաքապետարանում ինքը նույնպես բռնության է ենթարկվել, սակայն դա չի նշանակում, թե մեր հասարակությունը բռնարար է: Հստակեցրեց` կռիվ է եղել, որի մասնակիցը նաև ինքն է եղել, մարդիկ են պատժվել, և բավարար է:
«Բայց մի քանի դեպքեր պրոյեկտել հասարակության վրա ու ասել, թե ամբողջ հասարակությունն է բռնություն գործադրում, անթույլատրելի է: Մեր ընտանիքներում կինը պետք է ունենա իր դերը: Որպես կին՝ ես սիրում եմ իմ դերը, ինձ դուր է գալիս, ու ես ուզում եմ, որ իմ տղամարդն ինձ պաշտպանի: Եվ կարծում եմ, որ մեր հասարակության կանանց մեծամասնությունն այդպես է կարծում»,- ասաց Խաչատրյանը:
Դառնալով Քոչարյանի գրառումներին` նա նշեց, որ նրա գրառումներում կարմիր թելի նման անցում է «Իմ մարմինն անձնական» է գրքի իրավացիությունն ու անհրաժեշտությունը: «Այդպես էլ չհասկացանք, թե ով էր այդ գրքի հեղինակը, որտեղից էր եկել, որտեղ էր տպագրվել, ոչինչ նշված չէր այդ մասին: Իսկ գուցե Սդրբեջանում է տպագրվել: Ինչո՞ւ պետք է ոչ մասնագետը որոշի, թե իմ երեխային մանկապարտեզում ինչ ասեն իր մարմնի մասին. մարմնի մասերը այդ 4-ն են, մնացածը՝ աչքը, ոտքը, ձեռքը, մարմին չեն»,- նշեց Խաչատրյանը՝ մտահոգություն հայտնելով, որ գրքի մասին լոյալ կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ լոյալությունն ինքին վտանգավոր է:
Խաչատրյանի պնդմամբ` վտանգավոր է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանն իր թիկունքին կանգնած չորս նախարար ունի, որոնք, ըստ երևույթին, կողմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավարեցմանը:
«Ուզում եմ` հայ հասարակությունն իմանա, թե ովքեր են այլասերում քարոզող նամակներին «կողմ»: Առողջապահության, արդարադատության, սոցիալական ապահովության և աշխատանքի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարներ Արսեն Թորոսյանը, Ռուստամ Բադասյանը, Զարուհի Բաթոյան ու Արայիկ Հարությունյանն են: Ցավում եմ, որ այդ ցուցակում նաև Արայիկ Հարությունյանի անունը կա, որովհետև ես նրան պարկեշտ ու ադեկվատ պաշտոնյա էի համարում: Ի դեպ, այս չորսն էլ հրապարակավ հայտարարել են, թե առողջական խնդիր ունեն, ու կարծում եմ, որ նրանց թիրախավորելը պատահական չէ: Շատ կցանկանայի, որ քաղաքական տեխնոլոգները բացատրեին, թե հենց նրանց անուները նշելն ու նրանց շուրջ օրակարգը զարգացնելն ինչ տեխնոլոգիա է ու ինչի կարող է հանգեցնել»,- ամփոփեց Մարինա Խաչատրյանը: