Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս համացանցում տարածվել է անգլերենի դասագրքից վերցված մի բանաստեղծություն, որի հերոսն ինքնասպանություն է քարոզում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ գիրքն իրենք են հրատարակել 4-5 տարի առաջ: Նա նշեց նաև, որ այժմ այլևս չեն աշխատում այդ գրքի հեղինակի հետ:
«Պետք է որ այդ գիրքը սպառված և շրջանառությունից դուրս եկած լիներ: Լավ օրից չէ, որ այն դեռ շրջանառության մեջ է, և խոսել մեկի մասին, ում հետ մենք այլևս չենք աշխատում, նպատակահարմար չէ»,- ասաց Մարտիրոսյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ հավելեց, որ դպրոցական դասագրքերը դպրոց մտնելուց առաջ ԿԳՆ-ն պետք է հաստատի, և եթե նման բովանդակության բանաստեղծությամբ դասագիրք է մտել դպրոց, ուրեմն տվյալ գրքերն այլ սկզբունքով են ընտրվել:
«Ինչպե՞ս է ստացվում, որ ԿԳՆ-ն նախապես նայում է գրքի բովանդակությունը, թողնում դրա դպրոց մտնելը, որից հետո միայն սկսում թերությունները նկատել: Իմ կարծիքով՝ դրանք խնդիրներ են, որոնք կարելի է ուղղակի ժամանակին կանխել»,- ընդգծեց նա: