Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայերի դեմ ատելություն քարոզող թռուցիկները հայկական համայնքին չեն վախեցնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Արեւմտյան շրջանի Երիտասարդական կառույցի անդամ Անի Ղազարյանը:
Նշենք, որ ԱՄՆ-ի քաղաքներից Բեւեռլի Հիլզում հայերի դեմ ատելություն քարոզող թռուցիկներ էին փակցվել լուսասյուներին, որոնց վրա գրված է եղել՝. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ»:
Անի Ղազարյանը պատմեց, որ քաղաքում մոտ 20 այդպիսի թռուցիկ են տեսել, որոնք հավաքել եւ տարել են ոստիկանություն: Ոստիկանությունում այդ դեպքով ուսումնասիրություններ են իրականացվում:
Անի Ղազարյանի խոսքով՝ այդ դեպքն առաջին անգամը չէ. «Այսպիսով փորձում են հայ համայնքին վախեցնել, սակայն այդ պաստառները չեն վախեցնելու մեզ, եւ չեն կարող հայ ժողովրդի ձայնը լսելի չդարձնել»:
Նա ասաց, որ հայ համայնքի բողոքի ակցիաները շարունակական են լինելու. «Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Արցախի ճանապարհի բացման մեր պահանջի մասին»:
Նշենք, որ Բեւեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն դատապարտել է այդ թռուցիկների տարածումը, իսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքն ուսումնասիրել է Լա Սիենեգա եւ Ուիլշիր բուլվարների շուրջ տեղադրված հսկող տեսախցիկների տեսագրությունները՝ փնտրելով պատասխանատուներին: