Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային Ժողովի ներսում փակցված կարող եք տեսնել ցուցանակ, որի վրա գրված է. «Խնայե՛ք ջուրը, Save Water», «Խնայե՛ք էլեկտրաէներգիան, Save Energy», «Պահպանե՛ք անվտանգության եւ հակահրդեհային կանոնները, Keep safety and Fire-fighting rules»։
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, թե պետական որ կառույցն ինչպես է օգտագործում խմելու քաղցրահամ ջուրը։ Այսպիսով, խմելու ջուր խնայելու մասին քարոզ անող Ազգային Ժողովը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը 4 մլն 125 հազար դրամ արժողությամբ «ըմպելու ջուր» է գնել։ Գնումը կատարվել է «Ագրոսյան» ՍՊԸ-ից։
Ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, եւ գանձման ենթակա գումարը կազմել է 1 մլն 556 հազար դրամ։ Վարչական ակտ ընդունելու մասին հարկ վճարողը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարույթի նյութերին ծանոթանալու համար եւ որեւէ բացատրություն չի տվել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում