|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արարատի մարզի Զոդի կամրջին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը, հաղորդում է ՔԿ-ն:
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:Կալանքը նախնական նշանակվում է երկու ամսով:
Վթարը տեղի է ունեցել հուլիսի վեցին ժամը 15:15- սահմաններում. բախվել է երեք ավտոմեքենա, զոհվել է 6 մարդ, տուժել՝ 13-ը: