|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Հուլիսի 6-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։
Նրանցից 3-ը գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բիշկների գնահատմամբ՝ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Կյանքին վտանգ չի սպառնում:
«Էրեբունի» և Արարատի բժշակական կենտրոններում բուժում ստացող 3 քաղաքացու վիճակը կայուն է, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։