կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-09 11:21
Հասարակություն

''Տոյոտա''-ն ամբողջությամբ այրվել է. վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է

''Տոյոտա''-ն ամբողջությամբ այրվել է. վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է

 

Հոկտեմբերի 9-ին` ժամը 02.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին մսի կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Գործարանային փողոցում «Տոյոտա» մակնիշի 09 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով առաջացել է բռնկում:

 

Հրդեհը մարվել է ժամը 02.42-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ. Ղ.-ը տեղափոխվել է քաղաքի «Կենտրոնական» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: