| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է «Տոյոտա»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ետ Նաիրա Հարությունյանը:
Ս. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել ինչի հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, և 11 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: