Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ապրիլի 15-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37 կմ-ի մոտակայքում բախվել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի 69 ZO 009 պ/հ (վարորդ` Ա. Մ., ծնվ.1981 թ.) և «Վոլցվագեն» մակնիշի 34 NN 739 պ/հ (վարորդ` Ա. Մ., 1988թ.) ները, ինչի հետևանքով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:
Մարմնական վնասվածքներով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի փականը: