Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը ևս հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ նա վիրահատվել էր՝ շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով, վիրահատությունը հաջող էր անցել:
Նշենք, որ նա Երասխ գյուղի բնակիչ էր, Արարատ քաղաքի տատիկի տնից վերադառնալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը:
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (ծնված 1962 թ.), մահացել է:
Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ (ծնված 2004 թ., գյուղ Երասխ և ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Առաջինի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ մյուսի մոտ՝ սրտի առիթմիա): Երասխ գյուղի բնակիչը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Կային տասնյակից ավելի տուժաներ և արդեն 7-ից ավել զոհեր: