կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-14 20:11
Հասարակություն

Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղում դարպասի գրավում չեղավ

Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղում դարպասի գրավում չեղավ

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան մեկնարկեց «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին:

Մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, որ թիմերը դեռևս զուսպ խաղ էին ցուցադրում` ուսումնասիրելով մեկ մեկու ուժեղ և թույլ կողմերը: Առաջին 20 րոպեներին թիմերն անընդմեջ փոխանակվում էին գրոհներով: «Ալաշկերտ»-ը 24-րդ րոպեին իրական հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, երբ Գալվաո դա Սիլվան միայնակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն անթերի գործեց «Արարատ-Արմենիա»-ի դարպասապահ Ստեֆան Չուպիչը: Խաղակեսի վերջնամասում էլ հնարավորություն ուներ երկրի կրկնակի չենպիոնը, սակայն թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսը առավել ակտիվ սկսեց «Ալաշկերտ»-ը: Խաղի կրքերը բորբոքվեցին և երկրորդ դեղին քարտը ստանալով հեռացվեց «Արարատ-Արմենիա»-ի ավագ Սարգիս Շահինյանը, ով աչքի ընկավ կոպիդ խաղով: Խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտ»-ն մեծ ուժերով էր գրոհում և տիրել էր նախաձեռնությանը:

Ի վերջո Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում դարպասի գրավում չարձանագրվեց`«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»` 0:0:

Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը:

Օգոստոսի 15-ին իր նորամուտը Պրեմիեր լիգայում կնշի «Վան»-ը, ում հակառակորդը կլինի «Գանձասար-Կապան»-ը: Այս խաղը կկայանա Չարենցավանի մարզադաշտում և կմեկնարկի 17:30-ին: Օգոստոսի 16-ին կկայանա երկու հանդիպում` «Նոա»-«Շիրակ» և «Արարատ»-«Փյունիկ»: Երկու խաղերը կանցկացվեն Երևանում և կմեկնարկեն համապատասխանաբար 17:30-ին և 19:30-ին: Եվ անդրանիկ տուրը կեզրափակվի օգոստոսի 17-ին «Ուրարտու»-«Լոռի» խաղով: Այն նախատեսված է 19:00-ին: