|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 21-րդ տուրի վերջին խաղում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս հաղթեց իր անմիջական մրցակցին՝ «Ալաշկերտին»:
Խաղի հաշիվն արդեն 11-րդ րոպեին բացեց արարատցիների նիգերիացի խաղացող Յուսուֆ Օտուբանջոն: Երկրորդ կեսի 59-րդ րոպեին բոսնիացի Ալեքսանդր Գլիշիչը վերականգնեց հավասարությունը, սակայն վեց րոպե անց հյուրերը 11մ հարված վաստակեցին, որը վստահ իրացրեց նիդերլանդցի Մայիլսոն Լիման: Հենց այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:
Այդպիսով, «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ, վաստակեց 41 միավոր և էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Նրան հաջորդող «Լոռի ՖԱ»-ն ու «Նոան» արդեն ետ են մնում 6 միավորով: «Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 34 միավորով զբաղեցնում 4-րդ տեղը:
Հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 11-ին և 12-ին: «Արարատ-Արմնենիան» իր հարկի տակ կընդունի հետնապահ «Արարատին», իսկ «Ալաշկերտը» կհյուրընկալվի «Լոռի ՖԱ»-ին: