|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, այժմ ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը համարում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ամենավտանգավոր մարդն է աշխարհում» և ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այդ մասին Կասպարովն ասել է Yahoo News-ին տված հարցազրույցում. հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Կասպարովը նաև խստորեն քննադատել է ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչներին։ Նրա կարծիքով՝ ամերիկացի առաջնորդը չափազանց ուշ է արձագանքել Պուտինի ագրեսիային Ուկրաինայում, ինչը հանգեցրել է Ղրիմի անեքսիային։
Նա նաև անհանգստություն է հայտնել, որ Պուտինը կարող է օգտագործել ցուրտ ձմեռը և դեպի Եվրոպա գազամատակարարումը դադարեցնելու սպառնալիքները՝ որպես պատժամիջոցները մեղմելու լծակ։
«Նա խաղում է պոկեր, երբ մյուսները խաղում են շախմատ»,- ասել է Կասպարովը։