կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 23:52
Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն զիջեց «Օմոնիա»-ին և դուրս մնաց ՉԼ որակավորման առաջին իսկ փուլից

«Արարատ-Արմենիա»-ն զիջեց «Օմոնիա»-ին և դուրս մնաց ՉԼ որակավորման առաջին իսկ փուլից

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանում ընդունել էր կիպրական «Օմոնիա»-ին: Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի վերջին երկու տարվա չեմպիոնի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար:

Մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիա»-ն հիմնականում գնդակով էր, սակայն «Օմոնիա»-ի  ֆուտբոլիստները անդադար պրեսինգի էին դիմում: Այնուհետ թիմերը փոխվեցին «դերերով» և «Օմոնիա»-ն տիրեց նախաձեռնությանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չէր արձանագրվում: Եվ ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում «Օմոնիա»-ի ֆուտբոլիստները կարողացան իրացնել իրենց հնարավորությունը: 94-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Տիագոն: Հետագայում «Արարատ-Արմենիա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Հումանեսը: «Օմոնիա»-ն հաղթեց նվազագույն հաշվով:

«Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին իսկ փուլից:

Կորոնվիրուսի պանդեմիայի պատճառով եվրագավաթային հանդիպումներն անցկացվում են մեկ խաղով: