Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած: Ողբերգական վթարի ականատես Արթուր Նազարեթյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել: Նա նշում է, որ հրդեհի բոցը այնքան մեծ էր, որ փրկարարները 5-6 մետր հեռավորության վրա դժվարությամբ են մոտեցել մեքենաներին, ուստի փրկել մարդկանց դժվարությամբ է հաջողվել: Նա ականատես է եղել բոլոր 6 զոհերին, բոլոր երեք ավտոմեքենաներն էլ հրդեհվել են:
«Չենք կարողացել մոտենանք, որ օգնենք: Իմ աչքի դեմն էին վառվում: Անձամբ ես շատ եմ ուզել մոտենամ, որ օգնեմ էն պատուհանից կախված աղջկան, բայց հնարավոր չէր, բոցը շատ էր ահավոր, կրակը շատ էր ուժեղ: Տեսա, որ վարորդը զոհվել էր, ընկած էր աջի վրա, հավանաբար փորձել էր կողքի դռնով դուրս նետվել»,- ասաց ականատեսը: