|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, երկու քաղաքացի ռետինե նավակով գտնվում են լճի մեջ և չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ քաղաքացիներ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.-ը և 1981 թ. ծնված Կ. Մ.-ը ռետինե նավակով գտնվում են Սևանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ:
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ: