կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 18:57
Հասարակություն

Ողբերգական վթարի զոհերից երկուսը նույն գյուղից էին. նրանցից մեկը սպասում էր փոքրիկի ծնվելուն

Ողբերգական վթարի զոհերից երկուսը նույն գյուղից էին. նրանցից մեկը սպասում էր փոքրիկի ծնվելուն

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Տուլայի շրջանում ողբերգական վթարի զոհերից երկուսը՝  Հրաչ Բադալյանը և  Գագիկ Մանուկյանը,   Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից էին, Հակոբ Ալիխանյանը՝ Դիլիջանից, իսկ Վարուժան Ստեփանյանը՝ Չարենցավանից:

Մեր տեղեկություններով՝  զոհվածներից Հ.Բադալյանը, Գ.Մանուկյանը և Վ. Ստեփանյանը իրար հետ էին մեկնել Մոսկվա՝ արտագնա աշխատանքի:

Yerkir.am-ի հետ զրույցում Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը պատմեց, որ գյուղում սգում են երեք տղամարդկանց մահը: «Հրաչն ու Գագիկը Գեղամավանից էին, իսկ Վարուժը Գեղամավանի փեսա էր: Նույն տեղում են աշխատել, շինարարություն էին անում, մեկն էլ՝  վարորդ էր: Երեքն էլ ամուսնացած էին, երեխաներ ունեին»,- ասաց նա:

Գյուղապետը պատմեց, որ զոհվածներից՝ 34-ամյա Հրաչի կինը երկրորդ երեխային էր սպասում:

«Սա բոլորիս համար ծանր կորուստ է»,- ասաց նա: 

Նշենք, որ արդեն հայտնի են վթարին զոհ դարձած 8 քաղաքացիների անունները:

Նրանք են՝

1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.),
2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,
3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.),
4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.),
5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.),
6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),
7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),
8. Արտաշես Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.):