կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 16:59
Հասարակություն

Փաշինյանը մա՞րդ է, թե՞ ոչ, մարդիկ են վառվում, նա կնոջ հետ սելֆի է անում. Մարինա Խաչատրյան

Փաշինյանը մա՞րդ է, թե՞ ոչ, մարդիկ են վառվում, նա կնոջ հետ սելֆի է անում. Մարինա Խաչատրյան

«Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք շարունակում է պայքարել  «Գարդասիլ» պատվաստանյութի դեմ: Նա դրական պատասխան տվեց, ապա շարունակեց հռետորական հարցով. «Վարչապետ Փաշինյանն ու նրա կինը 45 տարեկան չկան, նրանց դուստրը, տղան էլ  45 տարեկան չեն, նրանք ստացե՞լ են «Գարդասիլ», թե՞  նրանց ցեղը պետք է շարունակվի, մյուսներինը` ոչ:

Նա Հայաստանի վարչապետին մեկ այլ հարց ուղղեց` մեջբերելով նրա` հոգևորականին ուղղած հարցադրումը` տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ ոչ:

«Մարդու երկու ձևակերպում ու բնորոշում ունենք ` անատոմիական ու մարդն` իր էությամբ: Հիմա ես հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին` Ռամիլ Սաֆարովը մա՞րդ է, թե՞ ոչ: Նրա արարքը մարդկայի՞ն է, թե՞ ոչ: Նրան հերոսացրին, չէ՞, Ադրբեջանում: Նրանք թող այդ հարցին պատասխանեն, ու ես կասեմ, թե տրանսգենդերն ով է: Հարց եմ տալիս` «Գորշ գայլեր»-ը, որ մեր տատիկների ու պապիկների ականջները կտրեցին, մա՞րդ են, թե՞ ոչ: Ընդհանրապես` Փաշինյանը մա՞րդ է, թե մա՞րդ չէ: Մեզ մոտ մարդիկ են այրվում, զոհվում, իսկ նա կնոջ հետ սելֆիներ է անում, դա մարդկայի՞ն է, դա ղեկավարի արա՞րք է: Նրանք ընդհանրապես չեն հասկանում` ինչ են անում: Իսկ եթե հասկանալով են անում, նրանց կախաղանն էլ է քիչ, որովհետև ազգի դավաճաններն ու մեր երկրի հետ այսպես վարվողները… Ես հումանիստ եմ ու, բժիշկ լինելով, բոլորին, թշնամուս անգամ, բժշկական օգնության ցույց կտամ, այլ բան է, որ հետո նրա հետ օրենքի լեզվով կխոսեմ: Բայց, ամեն ինչից զատ, նախևառաջ որպես հայ եմ ծնվել, դաստիարակվել եմ որպես հայ, հետո եմ դարձել բժիշկ, հասարակական գործիչ»,- նշեց Մարինա Խաչատրյանը` հավելելով, որ Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո Փաշինյանը միայն ասաց, թե ցնցված է: «Գուցե հակացնցումայի՞ն խմես, որ ցնցված չլինես: Դա ղեկավարի խոսք ու արարք չէ»,- ասաց նա: