|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոր Զելանդիայի Քրայստերչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ականատեսներից մեկը` Աբդուլ Ազիզը, պատմել է, թե ինչպես է փորձել իր վրա սևեռել հանցագործի ուշադրությունը. տեղեկացնում է տեղեկացնում է РИА Новости-ն: Աբդուլ Ազիզը տաճարում է եղել այդ պահին իր չորս երեխաների հետ միասին: Հրաձգության պահին նա դուրս է եկել տաճարից, որպեսզի դիմադրություն ցույց տա հանցագործին: Նա դեպի հանցագործն է նետել ձեռքին գտնվող սարքավորումը, հանցագործը Աբդուլ Ազիզի ուղղությամբ կրակ է բացել:
«Նա ևս մի զենք վերցրեց, ուղղեց իմ դեմ և սկսեց կրակել, բայց ես մեքենաների միջև կարողացա թաքնվել ու փախչել: Ես ուզում էի, որ նա հետևի ինձ դեպի ավտոկայանատեղի, քանի որ դա կփրկեր մեծ թվով մարդկանց զոհվելուց»,- պատմել է նա:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: