կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-21 10:28
Տարածաշրջան

Էնվեր փաշայի թոռը՝ մեծ հոր հետնորդ. հերքում է Հայոց ցեղասպանությունն ու հեգնում հայերին

Էնվեր փաշայի թոռը՝ մեծ հոր հետնորդ. հերքում է Հայոց ցեղասպանությունն ու հեգնում հայերին

Հայոց ցեղասպանության իրագործողներից մեկի՝ Էնվեր փաշայի թոռը՝ Օսման Մայաթեփեքը, շարունակում է մեծ հոր «գործը»՝ ոչ միայն հերքելով Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այդ մասին սկանդալային հայտարարություններով հանդես գալով :

 

Ըստ dha-ի՝ նա փորձել է գնահատականներ տալ 1915 թվի դեպքերին և պնդել, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես հեքիաթ է, առասպել:

 

«Օսմանյան կայսրությունը հազարավոր տարիներ իր հետ ապրած ժողովրդին, մի օր արթնանալով, որոշեց կոտորե՞լ, հա՞: Ասել են՝ ուրիշ գործ չունենք, սրանց կոտորենք: Սա բացատրություն չունի: Այդ պատճառով էլ հեքիաթ է»,- ասել է Էնվերի թոռը:

 

Նա հույս ունի, որ հայերը մի կողմ կթողնեն Հայոց ցեղասպանությունն ու իրենց պահանջատիրությունը և կբարելավեն հարաբերությունները Թուրքիայի հետ: