Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ բարեկամը և թշնամին տարբեր բաներ են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը մամուլի ասուլիսում։
«Երբեք չի կարող բարեկամ լինել մեզ մի պետություն, որն իր տարածքում իրականացրել է Հայոց ցեղասպանություն և հայ ժողովրդին զրկել է իր բնօրրանից՝ Հայոց լեռնաշխարհից։ Երբեք այդ պետությունը չի կարող դառնալ հայ ազգի բարեկամը։ Բայց պետք է հասկանալ նաև, որ ոչ բարեկամը և թշնամին տարբեր բաներ են»,- ասաց նա ։
Թշնամություն անելը, Կիվիրյանի համոզմամբ, բարդ գործընթաց է՝ դու պետք է քեզնից լուրջ բան ներկայացնես, որ կարողանաս թշնամություն անել։
«Թշնամություն անելու համար դու պետք է ունենաս հզոր բանակ, հզոր տնտեսություն, ռեզերվներ, որ կարողանաս իրական թշնամություն անել։ Այս պարագայում զավեշտալի է հնչում, որ մի ազգ, որի բանակն այսօր բնաջնջված է, որը գտնվում է տնտեսական ծանր վիճակում, քաղաքական կոլապսի մեջ, հայտարարում է, որ ինքն ունի թշնամիներ։ Դա ոնց որ լինի այն, որ ընչազուրկ Լեյլա տատին հայտարարի, որ Սամվել Ալեքսանյանն իր թշնամին է»,- ասաց նա։
Արգիշտի Կիվիրյանը, սակայն, նշեց, որ 30 տարի շարունակ Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամություն է արել՝ փակել է իր սահմանը, մշտապես զինել է Ադրբեջանին, ինչպես նաև մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։
«Նույն ժամանակահատվածում Հայաստանը ոչ մի քաղաքական գործողություն չի արել Թուրքիայի դեմ։ Ընդամենը գնացել ու ստորագրել է հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, որը նախատեսում էր հարաբերությունների վերականգնում։ Բայց դա Թուրքիան չստորագրեց։ Հայ ազգն այնքան խեղճ ու կրակ է եղել, որ Ցեղասպանությունից հետո էլ հազարավոր հայ մարդիկ Թուրքիայում չարքաշ աշխատանք են անում։ Բայց ես հասկանում եմ ինչ վիճակում են մարդիկ, և ընդամենը փող են ուղարկում այստեղ»,- ասաց նա։
Հիմա հայկական սահմանին երկու կողմից կանգնած է ռուսական զորքը, որն ապահովում է անվտանգությունը, նկատեց Կիվիրյանը, և այս դեպքում հայ ազգը չի որոշում, թե ով է իր թշնամին, դա որոշում է Մոսկվան․ Մոսկվայում են որոշելու, թե հայերն ում հետ թշնամություն անեն, որովհետև այնտեղ Հայաստանին լավ կբացատրեն, որ եթե դու սրա-նրա հետ թշնամություն ես անում, ու նրանց զորքը հարձակվում է, իմ զինվորն է առաջինը տուժելու։
Կիվիրյանի խոսքով՝ եթե ուզում ենք թշնամություն անել, պետք է վերականգնենք մեր բանակն ու տնտեսությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․