|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Տարիներ առաջ որոշվեց հայկական արտադրության պանիրը «Հայկական պանիր» ընդհանուր ապրանքանիշով արտահանել ասիական եւ եվրոպական շուկաներ: Բայց չհաջողվեց: Հիմա կա՞ նմանատիպ նախաձեռնություն, ցանկություն:
Էկոնոմիկայի նախարարությունից մեր հացադրմանն ի պատասխան նշեցին. «Պետությունը՝ ի դեմս Զարգացման հայկական գործակալության եւ Պանիր արտադրողների միությունը 2010 թվականին հիմնադրել են «Հայկական պանիր» ՓԲԸ-ն:
Ընկերության կողմից ժամանակին իրականացվել են բավական աշխատանքներ միասնական բրենդով հայկական պանիրների արտահանման ուղղությամբ, եւ փորձնական խմբաքանակն առաքվել է Ռուսաստանի Դաշնություն, սակայն հետագայում մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գործընթացը զարգացում չի ունեցել։ Միաժամանակ կցանկանայինք նշել, որ մշակման փուլում է գտնվում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մինչեւ 2030 թվականի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների նախագիծը, որի միջոցառումների շարքում ներառված է նաեւ հայկական պարենային առանձին ապրանքների նոր բրենդների ձեւավորման եւ առաջմղման նախաձեռնությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում