Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է կեղծարարության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՊԵԿ-ը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում իրականացվող վարչարարական գործիքների, հարկային և մաքսային հսկողությանը զուգահեռ, նաև որպես իրավապահ մարմին, ամենօրյա միջոցառումներ է իրականացնում հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, խափանման ու բացահայտման ուղղությամբ։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվում են օպերատիվ տվյալներ, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն Ռուսաստանի Դաշնությունից նախօրոք պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին ՀՀ տարածքում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում գործող տոնավաճառներից մեկի տարածք: Այդտեղից էլ մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում ոմն Շ. Ա.- ն:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում կազմակերպվում էր լվացքի փոշու արտադրություն: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու 30.100 հատ 9 կգ-անոց դատարկ պոլիէթիլենային պարկերով պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի։ Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են վերը նշված տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև՝ ևս 2 հայտնի այլ ապրանքանիշերի տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում: