|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Քաղաքացիական ծառայության ոլորտում կան թափուր աշխատեղեր, որոնց վերաբերյալ շարունակ հայտարարություն է տրվում, բայց դիմորդներ չեն լինում: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ասում է, որ փորձում են հասկանալ` արդյոք խնդիրը պաշտո՞նն է, թե՞ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու պահանջներին չեն համապատասխանում, կամ էլ գուցե մեկ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրավիճակ է առկա:
Աշխատանքները, սակայն, այդքանով չեն սահմանափակվում: Քաղծառայության ոլորտի բարեփոխումների համատեքստում մի շարք խնդիրների կարգավորմանը զուգահեռ, քննարկվում է նաև աշխատավարձի հարցը: Դավթյանի խոսքերով, աշխատավարձի վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում` որքանո՞վ կարող են բարձրացնել աշխատավարձը, որքանո՞վ դա համադրելի կլինի մասնավոր հատվածի հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում