Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:
Ըստ բուհերի ամենամեծ թվով դիմորդներ, ինչպես և նախորդ տարիներին ունի Երևանի պետական համալսարանը՝ 3193 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է: Երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 1083 դիմորդ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդների թիվն այս տարի աճել է և այդ բուհերն առաջին հայտով ունեն համապատասխանաբար 971, 956 և 932 դիմորդ: Ընդունելության վերջնական արդյունքները պարզ կլինի քննությունների ավարտից հետո:
Ինչպես ընդունող հանձնաժողովին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենը առաջին փուլում 1117 դիմորդ բացակայել է քննություններից, որոնցից 49-ի դեպքում քննությունները բժիշկի միջնորդությամբ՝ առողջական պատճառներով ընդհատվել են, 7 դիմորդ ծածկագրից և հեռախոսներից օգտվելու համար հեռացվել է քննությունից: Ստացած անբավարար միավորների պատճառով մրցույթից դուրս են մնացել 1530 դիմորդ: Միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոփոխվել: Մաթեմատիկայի, ֆիզիկայի քննական թեստերում այս տարի կատարվել են որոշ փոփոխություններ՝ փոխվել են ոչ թե առաջադրանքների և խնդիրների տեսակները, այլ թվային արտահայտությունները: Գ. Մելիքյանի զեկուցմամբ՝ նախնական վերլուծություններով փոփոխությունների արդյունքները տեսանելի են հատկապես մաթեմատիկայի քննության պարագայում:
ՀՀ ԿԳՆ