կարևոր
5011 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-29 13:31
Հասարակություն

Ագրարային համալսարան դիմել են 13, իսկ ԵՊՀ՝ 670 դիմորդներ

Ագրարային համալսարան դիմել են 13, իսկ ԵՊՀ՝ 670 դիմորդներ

Հանրապետությունում շարունակվում է բուհերի առկա բակալավրի հայտագրման գործընթացը:

Yerkir.am-ը ներկայացնում է հայտագրման տվյալները ապրիլի 28-ի 23:00-ի դրությամբ:

Ամենաշատ դիմորդներ դիմել են Երևանի պետական համալսարան՝ 670: Վերջին հորիզականում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է 13 դիմորդներով:

1. Երևանի պետական համալսարան - 670

2. Երևանի պետական բժշկական համալսարան - 303

3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան - 278

4. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան - 272

5. Բրյուսովի անվան պետական համալսարան - 182

6. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան - 156

7. Հայկական պետական մանկավարժական համալսարան - 115

8. Վանաձորի պետական համալսարան - 60

9. Շիրակի պետական համալսարան - 54

10. Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ - 32

11. Երևանի պետական կոնսերվատորիա - 30

12. Գեղարվեստի պետական ակադեմիա - 27

13. Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ - 21

14. Գավառի պետական համալսարան - 18

15. Գորիսի պետական համալսարան - 15

16. Հայաստանի ազգային ագրարային համալսարան - 13