Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն անդրադարձավ քաղծառայության ոլորտում կրճատումների հարցին: Նա կարծիք հայտնեց, որ պետական հիմնարկների ղեկավարները օպտիմալացման առաջարկները ներկայացնելիս պետք է կարողանան հիմնավորել, թե ինչու են համարում, որ տվյալ հաստիքը պետք է կրճատվի:
«Եթե բոլորս լինենք հոգատար, սրտացավ ու օբյեկտիվ, ապա կրճատման հարցում խնդիրներ չեն առաջանա, կլինի հիմնավոր»,- ասաց Մանվել Բադալյանը:
Նրա խոսքով` քաղծառայության ոլորտում առկա են թափուր պաշտոններ, և առաջին հերթին հենց դրանք պետք է կրճատվեն: Մանվել Բադալյանի խոսքով` թափուր հաստիքները կազմում են քաղծառայության պաշտոնների 10 տոկոսը, այսինքն` 700 տեղ:
«Իսկ թե թափուր պաշտոնների կրճատումից հետո ևս հաստիքներ կկրճատվեն, թե` ոչ, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց նա` հավելելով, որ հաստիքի կրճատմամբ են վերացվելու մնացած պաշտոնները:
Մանվել Բադալյանի խոսքով` եթե հաստիքները զբաղեցված են այնպիսի մարդկանց կողմից, ովքեր իրենց արդյունավետությունը չեն ներկայացնում կառավարման համակարգին, ուրեմն պետք չէ դեմ լինել պետական ապարատի կրճատման երևույթին: Սրտացավ, բարեխիղճ մարդկանց կողքին աշխատում են նաև մարդիկ, ովքեր այդ որակները չունեն:
Հարցին, թե արդյո՞ք պետական ապարատի կրճատումը նոր կոռուպցիոն ռիսկեր չի առաջացնի, Մանվել Բադալյանը պատասխանեց. «Եթե պիտի նախընտրեմ իմ ծանոթին, բայց` ոչ ամենաարդյունավետ աշխատողին, կամ կրճատվի ամենաարդյունավետ աշխատողը, դա արդեն վայել չէ որևէ ղեկավար պաշտոնյայի»:
Նա խոստովանեց` ինքը միշտ է համարել, որ պետական ապարատն ուռճացված է: