|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրում զինվորական հեղաշրջման փորձի կանխման մասին. տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ հունիսի 23-24-ին ընդդիմությունը մտադիր է եղել պետական հեղաշրջում կազմակերպել, սպանել նախագահ Մադուրոյին, նրա կնոջը, ինչպես նաեւ Ազգային սահմանադրական ժողովի ղեկավար Կաբելեոյին ու զավթել իշխանությունը:
Ըստ նրա՝ խռովարարները ցանկացել են իշխանության բերել գեներալ Ռաուլ Բադուելին, որն ընդդիմության կողմն է անցել եւ այժմ բանտում է:
Նախարարն ընդդիմության առաջնորդ, Վենեսուելայի ԱԺ նախագահ Խուան Գուայդոյին, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, մեղադրել է երկրում «արյան ծով» ստեղծելու մտադրության մեջ:
Ռոդրիգեսը նշել է, որ ԱՄՆ-ը, Կոլումբիան եւ Չիլին անմիջականորեն աջակցել են խռովարարներին:
Ավելի ուշ Խուան Գուայդոն հերքել է հեղաշրջման փորձին իր մասնակցությունը: «Արդեն որերորդ անգամ է, լրատվամիջոցներն արդեն կորցրել են հաշիվը, թե քանի անգամ է իմ հասցեին նույն մեղադրանքը հնչեցվել»,- ասել է նա: