Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը CNN Turk-ի եթերում տեղեկացրել է,որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվածների դատավարության համար ընդարձակ տարածք են փնտրում:
Բոզդաղը նշել է, որ հնարավոր չէ դատավարությունն անցկացնել Անկարայի դատարանների սրահներում, քանի որ ձերբակալվածների թիվը շատ մեծ է:
«Մեզ ընդարձակ տարածք է հարկավոր: Նախարարությունը զբաղվում է դրանով: Դատավարությունները տեղի կունենան Սինջանում»,-ասել է Բոզդաղը:
Նախարարի խոսքով՝ դատավարության գործընթացը երկար է տևելու ինչի պատճառով հնարավոր է, որ գործը քննող դատարաններին այլ գործեր չտրվեն: