կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 17:42
Աշխարհ

Ֆրանսիական հակահետախուզության աշխատակիցները կանխել են պետական հեղաշրջման փորձը

Ֆրանսիական հակահետախուզության աշխատակիցները կանխել են պետական հեղաշրջման փորձը

Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչությունը բացահայտել է Ֆրանսիայում հեղաշրջման ծրագիր, որը փորձել է կազմակերպել «Ժողովրդավարական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Ռեմի Դայեն՝ իր հետևորդների հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Parisien թերթը։

Դայեն կասկածվում է նաև Ֆրանսիայում պատվաստումների կենտրոնների վրա հարձակումներ կազմակերպելու մեջ։ Այժմ նախկին պատգամավորը կալանքի տակ է։

Հետաքննության տվյալներով՝ Դայեն ստեղծել է ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություն, որի կազմում ընդգրկված են նախկին և գործող զինվորականներ, ինչպես նաև ոստիկաններ ու ժանդարմերիայի սպաներ։ Այս կառույցը ճյուղավորված է՝ ունի մասնաճյուղեր, որոնք սփռված են ամբողջ երկրում։ Ֆրանսիացի իրավապահները, ուսումնասիրելով փաստաթղթերը, հայտնաբերել են 36 մասնաճյուղ տարբեր նահանգներում։

Հեղաշրջման ծրագիրը կրել է «Լազուր օպերացիա» ծածկագիրը։ Այն նախատեսում էր Դայեի զինված կողմնակիցների կողմից Ֆրանսիայի նախագահի նստավայրի, խորհրդարանի, ինչպես նաև պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների շենքերի գրավում։ Դավադիրները նաև ծրագրել էին գրավել ինչ-որ հեռուստաալիք կամ ռադիոկայան, որի միջոցով պատրաստվում էին իրենց գաղափարները քարոզել բնակչության շրջանում։

55-ամյա Ռեմի Դայեն, որը կազմակերպել է ընդհատակյա խոշոր կիսառազմական կազմակերպություն և իբր ծրագրել դառնալ Ֆրանսիայի նախագահ, մեղադրվում է ահաբեկչության մեջ։