Սուդանում հայտնել են մի շարք զինվորականների ձերբակալման մասին` հեղաշրջման փորձ կատարելու համար
Սուդանի բանակը հայտարարել է մի շարք բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների ձերբակալման մասին, որոնք մեղադրվում են այս հունիսին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Հունիսի 11-ին իշխանությունները հայտարարեցին, որ կատարվել է պետական հեղաշրջման ապարդյուն փորձ, որն ուղղված էր Սուդանի Անցումային ռազմական խորհրդի դեմ: