Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«37 թվի» պայմաններում Հայաստանը գրանցում է ժողովրդավարության, խոսքի ազատության, բազմակարծության առաջընթաց. տեսակետը ՀՀ ավտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանինն է, որը, ըստ Yerkir.am-ի, նա հայտնել է կառավարության նիստի ավարտին։
Հայաստանում, այո՛, պետական հեղաշրջման փորձ արվել է՝ անդրադռնալով ՀԺ-ի հրապարակմանը, փաստեց Արմեն Գրիգորյանը: Այն հարցին, թե հակասություն կա՞ ԱԱԾ-ի և ԱԱԽ-ի դիրքորոշումներում, քանի որ ԱԱԾ-ն հերքել է, որ նման փորձ եղել է, և այդ դեպքում ու՞մ հավատալ՝ ԱԱԽ քարտուղարը պատասխանեց.
«ԱԱԾ-ի պատասխանը, եթե ավելի հստակ կարդաք, էնպես չի, ինչպես դուք էս պահին կարդում եք, որովհետև պատասխանը մի քիչ այլ է։ Ես այդ հայտարարության մեջ հերքում չեմ տեսել»,- նշեց ԱԱԽ քարտուղարը՝ հավաստիացնելով, որ իշխող քաղական ուժի ներսում գտվող որևէ անձ պետական հեղաշրջման փորձին չի մասնակցել:
Արդյո՞ք Գրիգորյանի կողմից նշված անձինք բարձր պաշտոններ զբաղեցրել են, նա նշեց․ «Հնարավոր է և այդպես է եղել»։