|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը զգուշացրել է Անկարային Միջերկրական ծովի արևելյան ջրերում հորատման աշխատանքների վերաբերյալ. հաղորդում է evrensel.net կայքը:
Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի կողմից բնական գազի հորատման աշխատանքների արդյունքում առաջացած ճգնաժամի համար ԵՄ-ից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող Ալեքսիս Ցիպրասը հարցազրույցի ժամանակ Թուրքիային զգուշացրել է զերծ մնալ հորատման աշխատանքներ կատարելուց:
«Թուրքիան թող իր մտքով անգամ չանցկացնի Կաստալերորիզոյի շրջակայքում անցկացնել հորատման աշխատանքներ: Թուրքիան չունի թույլտվություն հունական տարածքներում բնական գազի և նավթի որոնողական աշխատանքներ կատարելու համար»,- հայտարարել է նա և նշել, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի գործողությունները անօրինական ճանաչելը Հունաստանի և Կիպրոսի մեծ դիվանագիտական հաղթանակն է:
Նշենք, որ Թուրքիան Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում որոնողական աշխատանքները սկսել էր մայիսի 6-ից` այնտեղ ուղարկելով «Ֆաթիհ» նավը, իսկ օրեր առաջ, չնայած միջազգային կառույցների և գերտերությունների հակազդեցությանը, ուղարկեց նաև երկրորդ` «Յավուզ» նավը:
Ի դեպ, նավեր կրում են օսմանյան հայտնի սուլթաններ Մեհմեթ II Նվաճողի (Ֆաթիհ` Կոստանդնուպոլիսը նվաճող սուլթանը) և Սելիմ I Ահեղի (Յավուզ) անունները: